Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բայդենը միգրացիոն ճգնաժամը խնդիր Է համարել թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Մեքսիկայի համար

Միգրացիոն ճգնաժամը խնդիր է և՛ ԱՄՆ-ի, և՛ Մեքսիկայի համար, երկրները փորձում են այն լուծել համատեղ ջանքերով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեքսիկայի մայրաքաղաքում Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների գագաթնաժողովի ավարտին: Գագաթնաժողովին մասնակցել են նաև Ջո Բայդենի մեքսիկացի գործընկեր Անդրես Մանուել Լոպես Օբրադորը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Միացյալ Նահանգների ղեկավարը հիշեցրել է, որ Մեխիկո ժամանելուց առաջ կանգ է առել Էլ Պասոյում (Տեխասի նահանգ)՝ իր աչքերով տեսնելու սահմանին տիրող իրավիճակը: «Այս (միգրացիոն ճգնաժամն) իրական ծանրաբեռնվածություն Է ստեղծում ինչպես Մեքսիկայի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար: Մենք միասին աշխատում ենք լուծել այս խնդիրն այնպես, որպեսզի կիրառենք մեր երկրների օրենքները և պաշտպանենք ներգաղթյալների իրավունքները, որոնք հայտնվել են հուսահատ վիճակում», – հայտարարել է Բայդենը:

«Մեր ամբողջ կիսագունդը բախվել է աննախադեպ մակարդակի միգրացիայի, որը պատմության մեջ ամենաբարձրն է: Հյուսիսային Ամերիկայի երկրների գագաթնաժողովում, որը տեղի Է ունեցել 2021 թվականին Վաշինգտոնում, մենք առաջ քաշեցինք ընդհանուր տարածաշրջանային խնդրին ընդհանուր տարածաշրջանային մոտեցման գաղափարը: Այս գաղափարը վերաճեց Լոս Անջելեսի Միգրացիայի և պաշտպանության հռչակագրի, որը կես տարի առաջ Ամերիկաների գագաթնաժողովում ընդունվեց 21 երկրների կողմից: Եվ մենք աշխատում ենք միասին, հատկապես Հյուսիսային Ամերիկայի մեր գործընկերների հետ, որպեսզի կատարենք այս հռչակագրի շրջանակներում մեր ստանձնած պարտավորությունները: Դա ներառում է Նիկարագուայից, Հայիթիից և Կուբայից ներգաղթյալների համար օրինական ուղիների ընդլայնման միջոցներ, որոնց մասին ես հայտարարեցի անցյալ շաբաթ», – նշել է ԱՄՆ նախագահը:

«Մենք փորձում ենք դյուրացնել մարդկանց ճանապարհն այստեղ, ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի նրանք կարողանան հասնել այստեղ», – հայտարարել է Բայդենը: ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ հարկավոր է, որ ներգաղթյալները մնան իրենց երկրներում: «Մենք կշարունակենք միգրացիայի հիմնական պատճառների վերացմանն ուղղված մեր ջանքերը, որպեսզի օգնենք մարդկանց մնալ իրենց երկրներում: Այդ նպատակով ես Կոնգրեսից խնդրել եմ 4 միլիարդ դոլար», – հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ հանրապետականներին կոչ անելով աջակցել իր առաջարկած միգրացիոն բարեփոխմանը: Բայդենը նշել է մաքսային ծառայությունների տեխնոլոգիական ներուժի ընդլայնման կարևորությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար։

Ինչպես նշված է Մեխիկոյում կայացած հյուսիսամերիկյան գագաթնաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ, Կանադայի, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների ղեկավարները պարտավորվել են օգնել Արևմտյան կիսագնդի երկրներին՝ բարելավել կենսամակարդակը` դրանով իսկ նպաստելով միգրացիոն հոսքերի կրճատմանը:

«Ներկայում մենք… պետք է բացահայտենք այն պատճառները, որոնք առաջացնում են անօրինական միգրացիա և հարկադիր տեղահանում և զբաղվենք դրանցով: Մեքսիկան, Կանադան և ԱՄՆ-ը պատավորություն են ստանձում՝ օգնելու Արևմտյան կիսագնդի երկրներին ստեղծել պայմաններ, որպեսզի բարելավվի կյանքի որակը, հատկապես միգրացիոն խմբերում, որոնք առավել խոցելի են այնպիսի երևույթների հանդեպ, ինչպիսք են տեղահանումը, հարկադիր ներքին և արտաքին միգրացիան», – ասված Է փաստաթղթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում