Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միասնական քննությունների առաջին փուլին ծնողները չեն կարողանալու առցանց ռեժիմով հետևել ընթացքին

Կրթական համակարգում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023/2024 թվականի ուսումնական տարվա բուհական ընդունելությունն անցկացվում է նոր ձևաչափով: Դիմորդների համար միասնական քննություն կազմակերպվում է մի քանի անգամ: Առաջին փուլը նախատեսված է հունվար-փետրվարին, երկրորդ փուլը՝ հունիսին: Լրացուցիչ փուլի քննությունները, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս պահպանվելու են և անցկացվելու են հուլիսին: Ստացվում է, որ դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել հունվարին, և, եթե արդյունքները չեն բավարարում, ապա հանգիստ կարող են նույն առարկայից քննություն հանձնել նաև հունիսին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ սա շատ լավ հնարավորություն է դիմորդների համար: Իրենց քննական գործընթացը կարող են կազմակերպել հանգիստ պայմաններում՝ առանց ավելորդ սթրեսի: Թերևս, դա է պատճառը, որ առաջին փուլին քննություն հանձնողների թիվը սպասվածից ավելին է:

«Մենք նախնական սպասում էինք, որ այս թիվը կարող է լինել 3-5 հազար, ապա այսօր հայտարարագրվել է 6 հազար 871 դիմորդ: Մինչ այդ ունեցած հարցումները ևս ցույց տվեցին, որ սա սպասված փոփոխություն էր: Դիմորդները քննական գործընթացում ունենում են լավ հնարավորություն»,-ասաց Կարո Նասիբյանը:

Միասնական քննությունները «Քիմիա», «Ռուսաց լեզու» «Օտար լեզուներ» «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից են: Ամենաշատ հայտագրումը «Անգլերեն» առարկայից է՝ 3139, այնուհետև «Մաթեմատիկա»-ն՝ 2950, «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 2018:

Արդեն կազմավորվել է 29 քննական կենտրոն, որից 10-ը մայրաքաղաք Երևանում է: Կարո Նասիբյանը նկատեց, որ որոշակի խնդիրներ կան՝ կապված կազմակերպչական աշխատանքների հետ: Նախ այս անգամ տեսախցիկներ չեն լինելու և ծնողները չեն կարողանալու հետևել քննական պրոցեսին:

«Պատճառը եղանակային պայմաններ են: Չենք կարող այս ցուրտ եղանակին էկրանները դուրս բերել: Դրանից բացի, ծնողները ինչպես են դրսում այս ցրտին երեք ժամ կանգնելու, որ հետևեն: Մյուս խնդիրը կրկին եղանակի հետ է կապված: Ինչպես գիտեք, քննություններն անցկացնում ենք դպրոցների մարզադահլիճներում, համեմատաբար մեծ տարածքներում, իսկ դրանք այս ցուրտ եղանակին շատ դժվար են ջեռուցվում»,-ասաց Կարո Նասիբյանն՝ ավելացնելով, որ արդեն դիմել են ԿԳՄՍ նախարարին, որպեսզի մարզպետարանների միջոցով ջեռուցման հարցը կարգավորվի:

Հունվար-փետրվար ամիսներին կայանալիք քննություններին մասնակցելու համար դիմորդները լրացնում են միայն դիմում հայտը: Չեն նշում բուհ կամ մասնագիտություն: Հունվարի քննություններից հետո որևէ մրցույթ կայանալ չի կարող: Գնահատման և թեստավորման կենտրոնը մրցույթը կազմակերպում է բոլոր քննություներն ավարտվելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում