Tuesday, 26 09 2023
16:45
ԵՄ-ն 5 միլիոն եվրո է հատկացնում փախստականների հումանիտար կարիքների ապահովման համար
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները. Փաուերը՝ Կոռնիձորում
Ուղիղ. Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
16:15
ԼՂ-ում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում. կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել
Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը
ԼՂ-ից Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել արդեն պայթյունից տուժած 13 քաղաքացի
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
«Միջանցքի հարցում Իրանից դրական ազդակներ ենք ստանում». Էրդողան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով
Կամ Երևան կգնանք, կամ ՌԴ. տեղահանված արցախցի տարեց կինը վերջին օրերը սարսափով է հիշում
Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյան
14:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
14:00
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին

Մոսկվայի այս կեցվածքը արժեզրկում են Ռուսաստանի դերը որպես խաղաղապահական առաքելություն իրականացնողի 

Արդեն 16-րդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Սփյուռքը, սակայն, չի արձագանքում այնպես, ինչպես հարկն է։ Ճիշտ է, տարբեր երկրներում հայկակական համայնքները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպում, սակայն Ռուսաստանում, որտեղ մենք ունենք ամենաբազմամարդ սփյուռքը, որևէ նման բան տեղի չի ունենում: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանում քիչ չեն նաև արցախցիները: Այս առնչությամբ՝ «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ռուսաստանում բազմաթիվ հայկական կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի հայերի միությունը հանդես են եկել հայտարարություններով:

Մեր Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված ՌԴ նախագահ Պուտինին: Այնտեղից ստացել ենք պատասխան, մեզ ուղղորդել են դեպի ԱԳՆ, ԱԳՆ-ից նույնպես մեզ պատասխանել են: Ես համաձայն եմ, որ Ռուսաստանում, որտեղ ամենամեծ հայ համայնքն ունենք, կա իներտությունը: Այո, հիմա Ռուսաստանում այնպիսի օրենքներ են, որ կան սահմանափակումներ հրապարակային ակցիաների առումով: Ռուսաստանի օրենքներով 14-15 օր առաջ պետք է տեղեկացնել կազմակերպվող հրապարակային ակցիայի մասին: Վերջերս էլ նոր օրենք է ընդունվել, ըստ որի արգելվում են ակցիաները պետական հաստատությունների մոտ: Այստեղ հնարավոր է միայն անհատական պիկետներ անել, սակայն դա էլ չի արվում, մարդիկ քնած են: Ռուսաստանի հայությունը շատ իներտ է իրեն պահում: Եթե համեմատենք այլ երկրների հետ, որտեղ հայկական համայնքները շատ ակտիվ են, Ռուսաստանում այդպես չէ, ինչը պարզապես ամոթ է»,-ասաց նա: Արամ Խաչատրյանը հավելեց, որ մի շարք ռուս քաղաքագետներ, քաղաքական գործիչներ բարձրացնում են իրենց ձայնը հաջակցություն Արցախի ու Հայաստանի. «Այնպիսի քաղաքագետ, ինչպիսին ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովն է, իր ձայնն է բարցրացնում հօգուտ Արցախը, ընդդեմ ադրբեջանական «այսպես կոչված» բնապահպանների, ի պաշտպանություն ռուս խաղաղապահների:

Նրա ելույթներին ու հայտարարություններին հետևեյլ է կտրուկ արձագանք Բաքվից, և հայտնի քաղաքագետին հեռացրել են մեկ օրվա ընթացքում, քանի որ ռեկտոր Անատոլի Տորկունովը Ալիևի մոտ ընկերն է: Հայտնի ռուս փորձագետ Սիֆկովը ևս հանդես է եկել հաջակցություն ռուս խաղաղապահների, որին նույնպես սկսել են վախեցնել: Ընդ որում և Սիֆկովի, և Ալեքսանդրովի նկատմամբ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել: Երկու օր առաջ «Մոսվովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում հայտնի ռուս քաղաքական գործիչ և դիվանագետ Նիկոլայ Պլատոշկինը կտրուկ հայտարարություններ է արել: Նա նշել է, որ երբ, ըստ էության, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին ագրեսիայի է դիմում Հայաստանի նկատմամբ, Մոսկվան Հայաստանին չի օգնում»: Արամ Խաչատրյանի խոսքով, իր համար որպես ռազմական լրագրողի ու հանրային գործչի, վիրավորական է, որ Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկում. «Խոսակցությունները, թե Ռուսաստանն աշխատում է այդ ուղղությամբ, 2 օրից, 3 օրից, 4 օրից կբացվի միջանցքը, արդեն չեն բավարարում: Մենք հասկանում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանն իր վրա վերցրել է պարտավորություն՝ ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը: Հիմա ստացվում է, որ այնտեղ են եկել ադրբեջանցի սադրիչներ, որոնք արգելափակել են ճանապարհը: Փաստացի Արցախի Հանրապետությունը 17 օր բլոկադայի մեջ է: Մեզ համար շատ վիրավորական է, որ Ռուսաստանն ակտիվ գործողությունների չի դիմում, և Ադրբեջանն օգտվում է դրանից: Ես դեռ մի քանի տարի առաջ մի քանի հոդված էի գրել, որտեղ նշել էի, որ շատ վիրավորական է, որ Մոսկվայում հավասարության նշան են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ դրանից ադրբեջանցիներն ավելի են լկտիանում և դիմում տարբեր հանցագործությունների: Մենք պետք է կոչ անենք Ռուսաստանին, ռուսական խաղաղապահ ուժերին՝ դիմել ավելի գործուն միջոցների: Բոլորը պետք է հասկանան, որ Ռուսաստանի այս կեցվածքը արժեզրկում են Ռուսաստանի դերը որպես խաղաղապահների, այդ թվում ռուսական խաղաղապահների կարգավիճակը: Ես կոչ եմ անում ռուսական զինված ուժերին ավելի ակտիվորեն զբաղվել այդ հարցով և բացել Արցախի արգելափակումը»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում