Հունվարի 10-ին Երևանում և Բաքվում ուշագրավ զուգադիպությամբ տեղի են ունեցել առաջին դեմքերի ասուլիսներ, որոնց ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացառվում է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը, իսկ հաղորդակցություն Հայաստանը պատրաստ է ապահովել թեկուզ վաղը, իսկ Ալիևը հայտարարել է, թե այսպես կոչված «զաննգեզուրյան միջանցքը» գործելու է, ուզի Հայաստանը, թե՝ ոչ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ:
Նրա խոսքով՝ Ալիևը շատ ծանր հարված հասցրեց մեր խորհրդարանական ընդդիմությանը․ «Ալիևը հաստատեց, որ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետում Զանգեզուրի միջանցքի մասին կետ չկա»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,ապա Միութենական պետության մասին վարչապետի հիմնավորումը քաղաքագետը անլուրջ որակեց: