Monday, 20 03 2023
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ
Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ
«Բեյ բեգի» վիճակ ազգային թիմում․ Ով է պաշտպանելու դարպասը Թուրքիայի դեմ խաղում
Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞
12:15
Օլիմպիական չեմպիոնները Հայաստանի հավաքականո՞ւմ․ Որոշման արժեքը
Սպերցյանի ֆանտաստիկ գոլը․ Հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն չի դառնա․․․
Հայաստանի հավաքականի պոտենցիալը․ Ինչ խնդիր է դրված Պետրակովի առաջ

Սիմոն Մարտիրոսյանը չի դառնա Օլիմպիական չեմպիոն․ Տխուր պատկեր ծանրամարտում

Անցյալ տարվա դեկտեմբերին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ նվաճեց։ Մեր ծանրորդներից պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել էր Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Լալայանը երկամարտում 1 կգ-ով է զիջել արծաթե մեդալը նվաճած Գոռ Մինասյանին, որը ներկայացրել է Բահրեյնը։ Հայաստանի հավաքականի նախկին անդամը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը և կարիերայում երրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Գերծանր քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 466 կգ (215+251) արդյունքով։ Սամվել Գասպարյանը երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով երրորդ տեղն էր զբաղեցրել՝ իր առաջին մեդալը նվաճելով մեծահասակների աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։Հայաստանն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 մարզիկով։ Այն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Բոգոտայում գրանցված արդյունքն ինչ խոսք գոհացնող համարել չի կարելի։

Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Այո, ծանրամարտի Հայաստանի հավաքականից ունենք մեծ սպասելիքներ, բայց անհաջող ելույթն ունի նաև սուբյեկտիվ պատճառներ։ 2021 թվականին Տաշքենդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո կայացել էր մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը, որի ընթացքում ընդունվել էր ըստ էության խայտառակ որոշում։ Մասնավորապես կրճատեցվել էին 2024թ. Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի քաշային կարգերի քանակը։ Տղամարդկանց պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն ընդամենը հինգ քաշային կարգերում՝ մինչև 61 կգ, մինչև 73 կգ, մինչև 89 կգ, մինչև 102 կգ և 102 կգ-ից բարձր:Կանայք նույնպես հանդես կգան հինգ կարգերում. մինչև 49 կգ, մինչև 59 կգ, մինչև 71 կգ, մինչև 81 կգ, 81 կգ-ից բարձր: «Շուտով գերծանր քաշայիններին միանալու է նաեւ Սիմոն Մարտիրոսյանը, քանի որ 109 կգ քաշային կարգ այլեւս չկա, 102 կգ նա չի կարող իջնել: Օլիմպիական ոսկե մեդալի հույս չունենք այս քաշային կարգում, ով ուզում է մասնակցի: Առաջիկա 10 տարում, որքան Լաշա Տալախաձեն մրցահարթակ բարձրանա, Սիմոնը չեմպիոն դառնալու հույս չունի: Նախ անձնական քաշով պայմանավորված. վրացի ծանրորդը կշռում է 185 կգ, 2 մ 3 սմ հասակ:Այս քաշային փոփոխությունները ծանրամարտի վերջն է: 102 կգ անձնական քաշ ունեցող մարդը պետք է մրցի 185 կգ քաշ ունեցող Լաշայի հետ»,- Տաշքեդնում համագումարից հետո հայտարարել էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Միջազգային ֆեդերացիայի որոշումից մեկ տարի անց Մարտիրոսյանը աշխարհի առաջնությունում ելույթ ունեցավ գերծանր քաշային կարգում։ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն երկամարտի 425 կգ արդյունքով զբաղեցրեց միայն 8-րդ հորիզոնականը։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։

Բոգոտայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ Մարտիրոսյանը առաջիկա տարիներին այլևս չի նվաճի ոսկե մեդալ մեծ մրցաշարերում։ Ավելին, ամենայն հավանականությամբ նա չի մասնակցի առաջիկա օլիմպիական խաղերին։ Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոն և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել 109 քաշային կարգում։ Իսկ որ ծանրորդներից կարելի է սպասել լուրջ հաջողություններ առաջիկայում տեղի ունենալիք խոշոր մրցաշարերում և 2024 թվականին կայանալիք օլիմպիական խաղերում։ Փաշիկ Մարտիրոսյանը նշել էր, որ օլիմպիական մեդալների համար կարող է պայքարել Վարազդատ Լալայանը, Սամվել Գասպարյանը և Անդրանիկ Կարապետյանը։ Աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը Բոգոտայում ելույթ էր ունեցել ոչ օլիմպիական 96 քաշային կարգում։

Ըստ ամենայնի Մկրտչյանը ևս չի մասնակցի օլիմպիական խաղերին։ Ինչ վերաբերվում է Անդրանիկ Կարապետյանին, ապա այս ծանրորդը Բոգոտայում ելույթ ունենալով 89 օլմպիական քաշային կարգում ցույց էր տվել միայն 12-րդ արդյունքը։ Կարճ ասած միջազգային ֆեդերացիայի խայտառակ որոշումից հետո հայկական ծանրամարտում իսկապես տխուր վիճակ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում