Ջորջ Մեյսոնի համալսարանի Շարի անվան քաղաքականության եւ կառավարման դպրոցի պրոֆեսոր Մարկ Կացը NewsWeek հանդեսի հետ զրույցում մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկելու որոշումը, նշել, թե Հայաստանի վարչապետը դրանով ոչ թե ցանկանում է դադարեցնել Ռուսաստանի դերը Հայաստանում, այլ ահազանգ հնչեցնել, որ Ռուսաստանը բավարար ջանքեր չի գործադրում դաշնակցին օգնելու համար։ Ըստ պրոֆեսորի, խնդիրն այն է, որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում եւ իսկապես ի վիճակի չէ ավելին անել Հայաստանի համար։
Ըստ Կացի, անգամ եթե Փաշինյանը խնդիրներ ունի Պուտինի հետ, նրա համար բարդ կլինի աջակցություն գտնել այլ տեղում։ -Քանի որ ՆԱՏՕ-ի անդամները դժվար թե պաշտպանեն Հայաստանին ապագա որեւէ հակամարտության ընացքում, Փաշինյանի երկիրը պարզապես չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ իր կապերից,- ասել է Կացը։