Արցախի տեղեկատվական շտաբը ամփոփել է շրջափակման 30-րդ օրվա տվյալները:
Ըստ այդմ՝ շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները Արցախի ԲԿ-ներում:
9 բուժառու վերակենդանացման բաժանմունքում է, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
11 երեխա «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է:
Շրջափակման մեջ է ընդհանուր առմամբ 120 հազար մարդ, որից 30 հազարը՝ երեխաներ: