Հայ-ռուսական հարաբերությունները սկսել են վատանալ նախքան երկրորդ ղարաբաղյան պատերազմը, և Մոսկվան չի ձգտում դրանք լավացնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռուս քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին:
Ըստ քաղաքական վերլուծաբանի` Հայաստանի տարածքով միջանցքը Պուտինի ու Էրդողանի անձնական հետաքրքրությունն է. «Պուտինին պետք է Էրդողանի լոյալությունը. քանի դեռ նա է ՌԴ ղեկավարը, հայ-ռուսական հարաբերությունները չեն լավանա:Պուտինն ու Էրդողանը երկու խոշոր կոռուպցիոներ են. ցանկացած գործարքի հետեվում կանգնած են նրանց բիզնես հետաքրքրությունները»: