Thursday, 30 03 2023
Ադրբեջանի մեծ թիրախը՝ համահայկական մարտահրավեր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
00:45
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է
Իսկ Ալիևին ոչ ոք չծաղրեց լոնդոնյան տաքսիների համար
Արցախում ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին 4-րդ ծրագիրը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ ՓԾ
Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային խաղից հետո խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 2 տղամարդ
23:15
Իտալիայում մտադիր չեն զորք ուղարկել Ուկրաինա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:45
Ֆրանսիայում բողոքի ցույցերի 200 մասնակից է ձերբակալվել
Բաքուն և ռուս խաղաղապահները 2025-ին կբաժանվեն վատ նոտայի վրա
Բարդ խաղ է սկսում. Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում
Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Ժաննա Անդրեասյան
«Սերժի Վաչոյից» պահանջում են բռնագանձել 8 մլրդ 225 մլն դրամի գույք. Նա պնդում է՝ ապօրինի գույք չունի
Գերմանիա այցի ընթացքում ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտությունը
Հույս ունեմ` մոտ օրս Արցախում կլինի քաղաքական գնահատական և հաջորդ քայլերի մասին հայտարարություն
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Մալթա
Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
21:20
ԵՄ-ն կխստացնի ՌԴ պատժամիջոցների մոնիտորինգը
«Իսրայելը լայն կոնսենսուսի է հասել դատաիրավական բարեփոխումների հարցում». Նեթանյահու
21:00
Թեհրանը Վաշինգտոնի հետ առճակատում չի փնտրում
20:50
ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում նվազել են 7,49 միլիոն բարելով
Էրդողանը հայտարարել է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի առաջին բեռնման ամսաթիվը
20:30
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն. Լավրով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է Հուշագիր
Ավտովթար Արարատի մարզում. Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Կարմիր տեռորի զոհերը
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունների վերաբերյալ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Բաքուն Հայաստանի հետ նոր պատերազմ սկսելու ծրագրեր չունի». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի հետ նոր պատերազմ սկսելու ծրագրեր չունի։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք երրորդ պատերազմ սկսելու ծրագիր չունենք: Մեզ դրանում մեղադրողներն ուզում են կեղծ արշավ ծավալել մեր դեմ։ Եվ նաև ուզում եմ նշել, որ որոշ արևմտյան լրատվամիջոցներում մեր դեմ կեղտոտ զրպարտության նոր ալիք է սկսվել։ Մենք տեսնում ենք դրա առաջին դրսևորումները, սակայն դա մեզ չի կանգնեցնի»,- երեքշաբթի ասել է Ալիևը՝ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ալիևը հույս է հայտնել, որ 2023 թվականին Հայաստանի հետ բախումները չեն կրկնվի։

«Հուսով եմ, որ Հայաստանը հստակ հասկացել է, որ այս «սադրանքներն» անարդյունք են լինելու։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հայկական կողմին ուղարկած ազդանշաններն այն էին, որ նրանք պետք է հաշտվեն նման իրավիճակի և կապիտուլյացիայի ակտի հետ, և իրականում մեր միջև այս առճակատումը պետք է ավարտվի։ Սակայն, ցավոք, այդպես չեղավ, և մենք ստիպված էինք միջոցներ ձեռնարկել»,- նշել է նա։

Ալիևը հավելել է, որ խաղաղության պայմանագիրն անխուսափելի է։ 

«Ես հույս ունեի, որ մինչև տարեվերջ կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ինչի՞ն է սպասում Հայաստանը։ Հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, հավանաբար այլ բանի, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել։ Որովհետև տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ վերլուծությունը, ուժերի հարաբերակցությունը, աշխարհի արձագանքը երկու տարի առաջ՝ անցյալ սեպտեմբերին, հուշում են, որ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է»։ ասել է նա։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ իրենց երկրի առաջարկը որոշ ժամանակ սեղանին կլինի։

«Հետագայում մենք ակտիվ չենք լինելու։ Նրանք սահմանազատում չեն ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում։ Ես ստիպված եմ նման պայմանների դիմել։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ այստեղով։ Սահմանազատումն ավելի շատ բխում է Հայաստանի շահերից, քան մեր։

Իսկ եթե խաղաղության պայմանագիր չլինի, թող լինի այդպես։ Այսպես երկար կարող ենք ապրել, ի՞նչ է լինելու հետո։ Հետագայում տեսանելի կլինի: Ուստի կարծում եմ, որ նրանք կլսեն իմ ուղերձները և ճիշտ եզրակացություն կանեն։ Այս տարին կլինի խաղաղության պայմանագիր կնքելու վերջին հնարավորությունը: Հետո կլինի 2024 թվականը, այնուհետև Ռուսաստանի խաղաղապահները 2025 թվականին կավարտեն իրենց առաքելությունը։ Պետք է հեռուն նայել»,- ասել է Ալիևը։

Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը այժմ համարվում են Հայաստանի հետ բանակցությունների հարթակներ։ «Եվրոպան նույնպես կարող է նման հարթակ դառնալ, բայց որոշակի պայմաններում»,- ասել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում