Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ադրբեջանն ընդհանրապես անկլավ ուզելու իրավունք չունի, բայց մենք պահանջ ունենք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը:

 –Պարոն Գալիչյան, Նիկոլ Փաշինյանն ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում Ադրբեջանին վերադարձնի 8 գյուղ: «Ասում են՝ անկլավների թեմա կա, մենք էլ ունենք այդ թեման, Արծվաշենը կա, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է և այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է: Նաև Պառավաքարի, Բերքաբերի, Վազաշենի տարածքները օկուպացված են»,-ասել է նա: Ի՞նչ գյուղերի մասին է խոսքը:

-Տավուշի մարզի որոշ տարածքներ դեռ խորհրդային տարիներին՝ 1970-ականներին Ադրբեջանին են տրվել հայտնի չէ, թե ինչ պատճառներով: Բայց եթե Ադրբեջանը խոսում է անկլավների մասին, դա իրենց Սահմանադրությանը հակասում է: Որովհետև  իրենց Սահմանադրության մեջ նշվում է, որ այսօրվա Ադրբեջանը 1918 թվականի Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն են, իսկ այդ ժամանակ որևէ անկլավ չեն ունեցել: Այսինքն՝ նրանք հիմա անկլավ պահանջելու իրավունք չունեն: Երկրորդը, եթե իրենք ասում են, այդտեղ հարյուրավոր տարիներ ադրբեջանցիներ են բնակվել ուրեմն մերը պետք է լինի, Արցախում էլ հազարավոր տարիներ հայեր են բնակվել, ուրեմն ամբողջը մերը պետք է լինի: Երրորդը, եթե մեզնից տարածք են պահանջում, պետք է փաստաթուղթ ներկայացնեն, որ դա իրենցն է, իսկ այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի, այդպիսի պաշտոնական որոշում չկա: Պարզապես Մոսկվան որոշել է, որ սա տալիս ենք որպես անկլավ Ադրբեջանին: Քարտեզի վրա նշել են, վերջացել է: Այդ երեք պատճառներով Ադրբեջանը ընդհանրապես անկլավ ուզելու իրավունքը չունի: Եղբայր, դա մեր երկրի մեջ է, եթե դուք պահանջ եք ներկայացնում, փաստաթուղթ ներկայացրեք, որ դա ձերն է:

-Վարչապետը նաև ընդգծեց՝ ասում են՝ անկլավի հարց կա, շատ լավ, մենք էքսկլավի հարց ունենք, Արծվաշենի հարցը: «Օկուպացված գյուղերի հարց կա, օրինակ Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն, Բերքաբեր և այլն: Դրանք պետք է քննարկվեն: Մինչև այդ հարցերը չլուծենք, կայունություն չի լինելու»: Ընդհանրապես այս գյուղերի հետ կապված ի՞նչ շանսեր կան, որ դելիմիտացիայի արդյունքում հնարավոր է վերադարձվեն:

 -Այո, կա Արծվաշենի հարցը: Արծվաշենն ամբողջովին իր շրջակա տարածքներով Հայաստանի տարածքում էր, 29 թվականին տիրացել են Արծվաշենին, ապա այն հետ են տվել մեզ որպես անկլավ: Մինչև 26-27թվականներն Արծվաշենն ամբողջովին իր տարածքով Հայաստանի մեջ էր: Այնպես որ 1918-28թթ. Ադրբեջանի հանրապետության ժառանգը իրավունք չունի անկլավ պահանջելու: Անկլավները երևացին միայն 1936թվականին, դրանից առաջ անկլավներ գոյություն չունեն:

Եվ մենք, հղում անելով իրենց սահմանադրությանը, պետք է ասենք, տեսեք՝ դուք անկլավ չունեք: Քանի որ 1918թվականի ժառանգ եք հայտարարել ձեզ, 1918-ին անկլավ գոյություն չուներ: Եվ մենք այս ամենը իրավական տեսանկյունից պետք է նրանց ներկայացնենք և պահանջ դնենք, ասենք, որ անկլավ գոյություն չունի, և եթե 36-ին են անկլավներ ստեղծվել, ուրեմն դուք իրավունք չունեք պահանջելու, քանի որ դրանք սովետական որոշում են եղել, ոչ թե Ադրբեջանի առաջին հանրապետության որոշումը:

Ադրբեջանը ի՞նչ ութ գյուղեր է անկնարկում:

Իսկ ինչ վերաբերում է Պառավաքարին և մյուս տարածքներին, ապա դա նրանք օկուպացրել են առաջին պատերազմի ընթացքում: Իսկ անկլավ նրանք չեն կարող պահանջել պաշտոնապես, քանի որ իրավական որևէ փաստաթուղթ չունեն:

Իրենց ասած 1918-26թթ. Ադրբեջանի առաջին հանրապետության ժամանակ անկլավ գոյություն չուներ: Մենք նրանց ինչքան տանք, ավել կուզեն, մի գյուղ տանք, կասեն՝ կողքին էլ պետք է տաք: Մենք տալու ոչինչ չունենք, այլ պահանջ ունենք: Հազար և ավելի քառ. կմ պահանջ ունենք, ոչ թե տալիք:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում