Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնաբանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսության թեման։ Աքարը նշել է, որ երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների վերականգնման հարցը օրակարգում է հայտնվել Սիրիայում արյունալի դիմակայությունից 11 տարի անց:
«Հուսով ենք, որ փոխադարձ հանդիպումների շնորհիվ երկխոսությունը կզարգանա և իր նպաստը կբերի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Թուրքիան շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ։