Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Միութենական պետության «անմար կրակը»

Հունվարի 10-ին ԶԼՄ ներկայացուցիչների համար տրված մեծ ասուլիսում անդրադառնալով այսպես կոչված միութենական պետության մասին հարցին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Մոսկվան Երևանի առաջ պաշտոնապես չի դրել այդպիսի հարց: «Միութենական պետություն, եթե նկատի ունեք պաշտոնական առաջարկ, բնականաբար չի եղել և չէր էլ կարող լինել: Բայց իրականությունը էդքան պարզ չի ցավոք, որքան թվում է: Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը: Մենք պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները:

Ես այլ բան կարող եմ ասել, որ մեզ համար ընդհանուր առմամբ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են: Մենք մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել այդ պետության, մեր հայրենիքի պետականության հարատևությունն ապահովելու համար»,-հայտարարել է Փաշինյանը: Խոսելով ոչ պաշտոնական հնարավոր առաջադրումների մասին, նա ինքն է հարց տվել, թե ի՞նչ նկատի ունենք ոչ պաշտոնական ասելով: Ըստ նրա, փորձագետների խոսույթն էլ օրինակ կարող է համարվել ոչ պաշտոնական, ինչն էլ ըստ Փաշինյանի մեկնաբանության, ենթադրաբար եղել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտնի հայտարարության հիմքում:

Ի՞նչ է ստացվում՝ Հայաստանի ԱԽ քարտուղարը փորձագիտական խոսույթի հիման վրա անում է հայտարարություն, որով բաց տեքստով ասում է, որ Մոսկվան Հայաստանին պարտադրում է Միութենական պետություն և Լաչինի միջանցքի արգելափակումը կարող է լինել նաև այդ պարտադրանքի միջոց:

Ավելին, ԱԽ քարտուղարը այդ հայտարարությունն անում է այն ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական Վեհաժողովին մասնակցելու համար: Կրեմլի խոսնակ Պեսկովը այդ հայտարարությանն արձագանքում է, որ դա սադրիչ հայտարարություն է: Սա բավականին կոշտ արձագանք է: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան էլ հայտարարեց, թե Երևանը պետք է ներկայացնի ապացույց՝ Մոսկվայի պարտադրանքի: Հայաստանի վարչապետի հայտարարությունից ստացվում է, որ «ապացույցը» փորձագիտական խոսույթն է: Ավելին, վարչապետը փաստացի ասում է, որ ինքը «ենթադրում» է, թե ինչ կարող էր նկատի ունենալ ԱԽ քարտուղարը հայտնի հայտարարությունն անելիս: Նախ, ինքնին իհարկե հարթ վիճակ չէ, երբ պետության ԱԽ քարտուղարի հայտարարությունների, այն էլ հույժ կարևոր թեմայի ու շեշտադրման առնչվող հայտարարությունների հիմքում «փորձագիտական խոսույթն» է: Երկրորդ, այդքան էլ հարթ և լուրջ վիճակ չէ, երբ երկրի վարչապետը այդ կարևորագույն թեմայի առնչությամբ ոչ թե գիտես, վստահ է, համոզված է, այլ «ենթադրում» է, թե ինչ կարող էր նկատի ունենալ ԱԽ քարտուղարը: Սա նշանակում է, որ աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը: Թե՞ գործնականում պատկերն այլ է և Երևանը ձևացնում է, թե աջն ու ձախն անտեղյակ են իրարից, իսկ գործնականում մեջտեղ է բերում խնդիրն ու դարձնում հանրային ուշադրության առարկա: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի համար: Եթե իրապես կա Մոսկվայի պարտադրանք՝ լինի պաշտոնական, թե պաշտոնականի հորդորով՝ ոչ պաշտոնական խողովակով, ապա լուրջ չէ մտածել, թե Մոսկվան այդ պարտադրանքը առաջ է մղում հանրության «ականջը խուլ» սկզբունքով: Ավելին, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվել, Մոսկվան ներկայումս չունի Հայաստանի առաջ այդօրինակ խնդիրներ դնելու մոտիվ, քանի որ այդ օրակարգը ՌԴ համար էական քաղաքական և ռազմա-քաղաքական արժեք ներկայացնելու է ռեգիոնալ մասշտաբով, ասել է թե վրաց-ադրբեջանական բաղադրիչով: Իսկ այդ հարցում իրավիճակը բավականին հեռու է այնպիսի հանգրվանից,երբ կառաջանա այդօրինակ օրակարգի առարկայական խնդիր: Ըստ այդմ, եթե անգամ կա թեմայի շոշափում, ապա առնվազն Հայաստանի քաղաքական ղեկավարությանը հոգեբանական գերլարծավության մեջ պահելու համար: Իսկ քաղաքական իշխանությունն էլ իր հերթին փորձում է օգտագործել դա արդեն իր ներքին քաղաքական նպատակների համար, հանրությանը ներկայացնելով իրավիճակ, երբ դիմադրում է Հայաստանի ինքքնիշխանության ու անկախության դեմ լուրջ գրոհի և նկրտումների: Այդ մատուցմամբ, Երևանը փորձում է Հայաստանի ներքաղաքական կյանքում ձևավորել իր համար որոշակի պաշտպանական «ինժեներական կառույցներ» և հանրային առավելագույն աջակցություն՝ միութենական կոչվածի «անմար կրակի» շնորհիվ, հատկապես այն բարդ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական միջավայրում, որը մարտահրավերների ու ծանր խնդիրների «վարար ակն» է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում