
Չինաստանի իշխանությունները երեքշաբթի օրվանից դադարեցրել են Ճապոնիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։ Այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով զբոսաշրջության ոլորտում իր աղբյուրները։
Նշվում է, որ համապատասխան ծանուցումը Ճապոնիայում Չինաստանի վիզային կենտրոնն ուղարկել է տուրիստական գործակալություններին: Սահմանափակումները կառնչվեն նաև գործուղումների վիզաներին։ Վիզայի կենտրոնի միջոցով փաստաթղթեր ներկայացնելու համար ամրագրում վերցնելու հնարավորությունը նույնպես բացակայում է: Նման որոշման պատճառների մասին չի հաղորդվում։