Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Կանանց պարտադիր զինծառայությունը մեծ թեմա է, որն իր մեջ բազմաթիվ ասպեկտներ ունի

Պաշտպանության նախարարությունը քննարկում է ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելու հարցը:

Այս առնչությամբ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, այս հարցում տեղեկատվությունն ամբողջական չէ. «Կանայք հիմա էլ են կամավոր ծառայում որպես պայմանագրայիններ: Ինչ վերաբերում է կանանց պարտադիր ժամկետային զինծառայության գնալում կամավոր հիմունքներով, դա մի քիչ աբսուրդի ժանրից է, այդ թվում ձևակերպման առումով: Հիմա ո՞նց եք պատկերացնում, եթե կինը կարող է պայմանագրային ծառայության անցնել, ինքը կգնա ժամկետային կդառնա՞: Իսկ ժամկետայինը պարտադիր է: 18 տարեկանը լրանալուց հետո աղջիկը կարող է պայմանագրային ծառայության անցնել, այդ հնարավորությունը, այսպես, թե այնպես, գոյություն ունի: Իսկ եթե պետք է կանայք էլ ժամկետային ծառայեն, դրա կամավոր ո՞րն է: Այստեղ ինչ-որ բան լրիվ չէ:»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով կանանց պարտադիր զինծառայության հնարավորությանը, նա նկատեց. «Սա առանձին ու մեծ թեմա է, որն իր մեջ սոցիալական, ֆիզիկական, ազգային մենթալիտետի և բազմաթիվ այլ ասպեկտներ ունի: Ամեն հայ տղամարդ չէ, որ իր 18 տարեկան աղջկան թույլ կտա գնալ բանակ ծառայելու: Հետո այնտեղ հազար ու մի հարց է ծագելու: Այո, ընդհանուր առմամբ, ես գաղափարին կողմ եմ, օրինակ, կանանց ծառայությունը կազմակերպվի ինչ-որ մի բնակավայրի մոտ, գուցե երեկոյան տուն գալու հնարավորությամբ: Դա լուրջ քննարկման թեմա է: Համենայնդեպս, մտածել, որ կանայք պետք է այն ձևով ծառայեն, ինչպես տղամարդիկ են ծառայում, դա լուրջ չէ: 18 տարեկան աղջկան տնից պոկես, տանես, չիմանալով՝ ով է լինելու իր հրամանատարը, ինչ պայմաններում է ապրելու: Այդտեղ բազմաթիվ հարցեր կան, բայց կարելի է այդ մասին մտածել: Կարելի է Իսրայելի փորձը վերցնել, լավ ուսումնասիրել: Մարդիկ դրանով անցել են, ինչո՞ւ մենք նոր հեծանիվ հորինենք»,-ընդգծեց Մհեր Հակոբյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ նախագիծ չկա, դեռ այն ԱԺ չի հասել, հասնելուց հետո միայն հնարավոր կլինի գնահատական տալ։ Ըստ Մելքոնյանի՝ կարևոր նախաձեռնություն է, շատ աղջիկներ կան, որ ցանկանում են ծառայել, դրա համար օրենք պետք է լինի, որ հնարավորություն կընձեռի ծառայության․

«2001-ին, երբ ԱՄՆ-ում էի, Ֆլորիդա նահանգի զորամասերից մեկում, մի գումարտակն աղջիկներ էին։ Իսկ զինվորական ուսումնական հաստատություններում կային աղջիկներ, նույնիսկ օդաչուների վերապատրաստման ինստիտուտում աղջիկներ էին, որոնք ավարտելուց հետո պետք է օդաչու դառնային։ Այսինքն՝ անկախ սեռից, ցանկության դեպքում դիմում էին»,-ասաց Մելքոնյանը։

Հարցին՝ մեզանում էլ այժմ կամավոր սկզբունքով իրականացվում է, Մելքոնյանը նշեց, որ մեզանում հիմնակում կապի զորամասերում են կանայք։

«Եթե օդաչու չի կարողանում, դառնում են հրետանավոր, բայց կան, որ ուրիշ զորատեսակներում են ցանկանում ծառայել։ Եթե ցանկանություն ունեն, նորմալ է, հատկապես մեր երկրում։ Իսրայելում ինչպես է, մենք էլ ենք շրջապատված շատ թշնամիներով։ Պարտադիրին դեմ եմ, բայց կողմ եմ կամավոր սկզբունքին»,-հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում