Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի բացառում, որ ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումը համաձայնեցված է Մոսկվայի հետ՝ կանխելու համար Թուրքիայի և Բաքվի զայրույթը․ «Չեմ բացառում, որ ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումը համաձայնեցված է ՌԴ-ի հետ: Հայաստանը փակուղային վիճակում է․ Արցախում որոշում կայացնողը Արցախի պետնախարարն է, որը Բաքվի կողմից անընդունելի անձ է: Եթե ՀԱՊԿ-ը մեր անվտանգությունը չի կարող երաշխավորել, ապա այն պետք է փնտրենք ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական տիրույթում»: