Saturday, 20 04 2024
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

Երևանը չեղարկել է զորավարժությունը. գլորվող պատասխանատվություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չեղարկել է 2023 թվականին Հայաստանում ծրագրված ՀԱՊԿ զորավարժությունը: Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում հայտնել է, որ ստեղծված իրավիճակում այդ զորավարժությունն անցկացնելը համարում են աննպատակահարմար: Միևնույն ժամանակ, նա խոսել է ՀԱՊԿ-ի հետ աշխատանքը շարունակելու անհրաժեշտության մասին: Բարդ խնդիրների վերաբերյալ Երևանի հետ երկխոսությունը շարունակելու մասին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Պեսկովը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը:

ՀԱՊԿ-ը տեղեկություն է տարածել, որ դիտարկում են կազմակերպության անդամ այլ երկրներում զորավարժությունն անցկացնելու հնարավորությունը: Միաժամանակ, Հայաստանի վարչապետը ուղիղ չի պատասխանել հարցին, թե արդյոք ո՞ր դեպքում Երևանը կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց: Փաշինյանը պատասխանել է հարցով, թե՝ գուցե ՀԱՊԿ-ն է դիտարկում Հայաստանից դուրս գալու հարց: Այդ մասին Հայաստանն իհարկե խոսել է մի քանի անգամ: Փաստ է այն, որ Երևանի և ՀԱՊԿ միջև շարունակում է որոշակի ճգնաժամը, որի առնչությամբ իհարկե առանցքային հարցն այն է, թե արդյո՞ք այդ ճգնաժամը չի պարունակի Հայաստանի համար ռիսկեր: Մեծ հաշվով, սակայն, կարևոր է հասկանալ, որ ճգնաժամի բուն խորքն այն է, որ էապես տարբեր են ՀԱՊԿ ռազմա-քաղաքական «բովանդակությունն» ու մոտիվները, ու Հայաստանի անվտանգության ճարտարապետությունն ու տրամաբանությունը:

Հայաստանի համար Ադրբեջանը սպառնալիք է, ՀԱՊԿ-ի համար Ադրբեջանը՝ գործընկեր, եթե չասենք՝ դաշնակից: Բաց է հարցը, թե ՀԱՊԿ-ի համար ինչ է Հայաստանը, և ինչ է ՀԱՊԿ-ը Հայաստանի համար: Իսկ դա իսկապես բարդ հարց է, առավել ևս մի պարագայում, երբ Հայաստանի համար նպատակահարմար չի դիտվում դնել ՀԱՊԿ-ից հեռանալու հարց, քանի որ այն իր մեջ չի պարունակում լուծում, փոխարենը հղի է հավելյալ խնդիրներով: Այդ պարագայում, հայտարարությունը, որ գուցե ՀԱՊԿ ինքն է ուզում դուրս գալ Հայաստանից, Երևանը հնչեցնում է թերևս որպես հույս: Բայց, գործնականում ՀԱՊԿ-ը չի տալիս այդ հույսը: Կազմակերպության անդամների համար Հայաստանի հետ հարաբերության ճգնաժամը թերևս օրակարգային չէ: Ճգնաժամը մեծ հաշվով օրակարգային չէ նաև Երևանի համար, քանի որ գործնականում չկա ամուր հող, որի վրա՝ ճգնաժամի հաղթահարման պարագայում, կարող է կառուցվել հասկանալի հարաբերություն: Այդ պայմաններում Երևանն ու ՀԱՊԿ-ը զբաղված են ըստ էության միմյանց վրա «պատասխանատվություն գլորելով», ինչը դրսևորվեց թե Երևանում Վեհաժողովի հռչակագրի, թե Հայաստանում զորավարժության չեղարկման պատմություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում