Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Բելառուսում 6 ամսից ուժի մեջ կմտնի օրենք, որը թույլ կտա քաղաքացիությունից զրկել ծայրահեղականության համար

Բելառուսի Ազգային իրավական ինտերնետային հարթակում հրապարակվել են «Բելառուսի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք թույլ են տալիս քաղաքացիությունից զրկել ծայրահեղական գործունեությանը մասնակցելու և պետության շահերին զգալի վնաս պատճառելու համար:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց։ Օրենքն ընդունվել է հունվարի 5-ին: Օրենքի համաձայն՝ 18 տարին լրացած անձը կարող է զրկվել Բելառուսի քաղաքացիությունից, եթե առկա լինի դատարանի՝ օրինական ուժ ստացած դատավճիռ (բելառուսական կամ արտասահմանյան), որը «հաստատում է այդ անձի մասնակցությունը ծայրահեղական գործունեությանը կամ նրա կողմից Բելառուսի Հանրապետության շահերին զգալի վնաս պատճառելը»:

Քաղաքացիությունից կարող են զրկվել նաև Բելառուսի սահմաններից դուրս գտնվող անձինք։ Քաղաքացիությունից կզրկվեն նաև այն անձինք, որոնք օտարերկրյա պետությունում անցել են զինվորական ծառայության, ոստիկանությունում, անվտանգության, արդարադատության կամ այլ պետական ​​մարմիններում ծառայության»։

Ըստ օրենքում փոփոխությունների՝ Բելառուսի քաղաքացիություն ձեռք բերող անձինք պարտավոր են երդում տալ: Երդումից հրաժարվելը հիմք կհանդիսանա համապատասխան որոշումը չեղարկելու համար։

Փաստաթուղթը նաև Բելառուսի քաղաքացիներին պարտավորեցնում է տեղեկացնել իրավասու մարմիններին օտարերկրյա պետության քաղաքացիության, օտարերկրյա պետությունում կեցության իրավունքի կամ այլ փաստաթղթի առկայության մասին, որն իրավունք է տալիս արտոնություններ և առավելություններ ստանալ տվյալ պետությունում: Տեղեկատվությունը պետք է տրամադրվի «համապատասխան փաստաթղթերը ստանալու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում