Tuesday, 16 04 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

Իրանի նախկին նախագահի դուստրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ բողոքի ակցիաների կոչերի համար

Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախկին պատգամավոր և կանանց իրավունքների համար պայքարող ականավոր գործիչ Ֆաեզեհ Հաշեմի Ռաֆսանջանին հունվարի 9-ին դատապարտվել է 5 տարվա բանտարկության՝ հակակառավարական գործողությունների կոչերի համար, հայտնել է նրա փաստաբան Նիդա Շամսը: Այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Փաստաբանի խոսքով՝ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի (1934-2017) դուստրը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին և բանտարկվել Էվինի բանտում։

«Իմ պաշտպանյալն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ բնակիչներին ցույցերի հրահրելու համար: Մենք աշխատում ենք բողոքարկել այս վճիռն օրենքով սահմանված ժամկետում», – հայտնել է Շամսը Fars Haber լրատվական հարթակին։

Իրանական արդարադատությունը նաև 60-ամյա ակտիվիստուհուն մեղադրել է «երկրի անվտանգության դեմ դավադրության և կառավարման գոյություն ունեցող համակարգի դեմ քարոզչության մեջ»։

Հաշեմի Ռաֆսանջանին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է անօրինական հավաքների մասնակցելու համար։ 2009 թվականին նրան հինգ տարով արգելվել Է զբաղվել քաղաքական և մշակութային-լուսավորչական գործունեությամբ: 2011 թվականին ակտիվիստուհին բանտում է հայտնվել բարեփոխումների շարժման առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիի հանրահավաքում աջակցող ելույթ ունենալու համար։ 2017 թվականին նա կրկին դատապարտվել է վեց ամսվա բանտարկության՝ Իրանի պետական ​​գործիչներին վարկաբեկող տվյալների հրապարակման համար։

Մարտին ակտիվիստուհու դեմ կայացվել Է 15 ամսվա ազատազրկման դատավճիռ։ Որպես լրացուցիչ պատիժ՝ նախկին պատգամավորին երկու տարով արգելել են որևիցե գործունեություն ծավալել սոցիալական ցանցերում։

Նոյեմբերի 28-ին Իրանի իշխանությունները ձերբակալել են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհուն՝ Ֆարիդե Մուրադխանիին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մուրադխանին օտարերկրյա կառավարություններին կոչ է արել խզել կապերը Թեհրանի հետ:

Իրանում խռովություններն սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո, որը մահացել էր այն բանից հետո, երբ գլխաշորը սխալ կրելու համար ձերբակալվել Էր բարքերի ոստիկանության կողմից։

Հանրահավաքներն ու երթերն ընդգրկել են շուրջ 160 քաղաքներ և բնակավայրեր։ Ակցիաների մասնակիցները ժողովրդավարական փոփոխությունների կոչեր էին անում, դատապարտում էին իշխանությունների բռնաճնշումները և պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում