5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Արևելյան Ջավա նահանգում՝ 10 կիլոմետր խորության վրա, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պասիտան քաղաքից 90 կմ հարավ-արևելք»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: