Երբեք միջազգային մանդատ ռուս խաղաղապահներին չի տրվի. մնում ենք պատային իրավիճակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանը կարծում է, որ աշխարհը թույլ չի տա, որ 120 հազար մարդ սովի մատնվի, այլ բան որ թափանիվը դանդաղ է շարժվում. «Ռուսաստանը գնացող երկիր է: 5-րդ շարասյունը սսկվել է, որովհետև հայ ժողովուրդը իրենց բացահայտել է: Արևմուտքը պետք է տեսնի, որ Կրեմլի քաղաքականությունը մեզ համար ակնհայտ է և մենք պոկվում ենք նրանցից»: