Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, վարչապետի ավելի վաղ կայացրած որոշմամբ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: