
Իսրայելի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջակողմյան «Օցմա Եղուդիթ» («Հրեական ուժ») կուսակցության առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը հայտնել է, որ ոստիկանությանը կարգադրել է կանխել երկրի փողոցներում պաղեստինյան դրոշներ կախելու ցանկացած փորձ:
«Այսօր ես ոստիկանությանը հրահանգել եմ արգելել Պաղեստինի ցանկացած դրոշի կամ նշանի առկայությունը, որը նույնականացվում է ահաբեկչական կազմակերպության հետ կամ բռնություն է հրահրում Իսրայելի դեմ։ Մենք պայքարելու ենք ահաբեկչության դեմ բոլոր ուժերով»,- գրել է նախարարը Twitter-ի իր էջում։