ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Ոստիկանության ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով» Արամ Հովհաննիսյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: