Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել էր արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: