
Սառցապատման պատճառով Նենեցական ինքնավար օկրուգում «Ան-2» տիպի ինքնաթիռ է կործանվել: Երկու մարդ է զոհվել։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։
«Սառցապատման պատճառով «Ան-2» տիպի ինքնաթիռ է կործանվել Կարատայկա գյուղից 10 կմ հեռավորության վրա: Օդանավում եղել է 12 մարդ՝ անձնակազմի երկու անդամ և 10 ուղևոր: Նախնական տվյալներով՝ երկու զոհ կա»,- հայտնել են գործակալությանը:
Դեպքի վայրում են փրկարարները: