Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ՀՆԱ-ի 2%-ի չափով ռազմական ծախսերի նշաձողը դարձնել «ոչ թե նպատակ, այլ նվազագույնը»

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պետք է ավելի շատ միջոցներ հատկացնեն պաշտպանությանը, իսկ ռազմական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ի չափով համաձայնեցված նշաձողը պետք է դառնա «ոչ թե նպատակ, այլ նվազագույնը», հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Svenska Dagbladet թերթում հրապարակված հարցազրույցում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։

«Առաջարկություններից մեկը, որը շատերը ողջամիտ են համարում, այն է, որ 2%-ը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ նվազագույնը: Ես հասկանում եմ, որ կառավարությունների համար, գուցե, դժվար լինի գումար գտնել այդ նպատակով, բայց, ցավոք, մենք ապրում ենք վտանգավոր աշխարհում և պետք է պահպանենք խաղաղությունը: Դրա համար փող է պետք», – ասել է Ստոլտենբերգը։

Պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի չափ դարձնելու որոշումն ընդունվել է 2014 թվականին դաշինքի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովում. դա ենթադրվում էր իրականացնել մինչև 2024 թվականը:

2021 թվականին դաշինքի 30 պետություններից միայն 10-ն են հասել այս նշագծին: Ներկայումս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է քննարկումներ սկսել ֆինանսական խնդրի շուրջ, որը ենթադրվում է ավարտել նախքան դաշինքի՝ ամռանը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը։

«Ես մեր հավակնությունները բարձրացնելու անհրաժեշտություն եմ տեսնում: Մենք պետք է ավելին անենք», – հայտարարել Է նա։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կվավերացնի դաշինքին անդամակցելու՝ Շվեդիայի հայտը: Այս կարծիքը նա հայտնել է այն ​​բանից հետո, երբ հունվարի 8-ին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել էր, թե Թուրքիան այնպիսի պայմաններ է առաջադրում Շվեդիային, որոնք հնարավոր չէ կատարել։

Հարցին, թե ինչ կլինի, եթե Թուրքիան նույնիսկ ընտրություններից հետո չհաստատի հայտը, և կա արդյոք պլան Բ, Ստոլտենբերգը պատասխանել է. «Կա միայն մեկ պլան՝ որ Թուրքիան և Հունգարիան վավերացնեն (հայտը) հնարավորինս շուտ: Չեմ կարող խոստանալ, թե դա երբ տեղի կունենա, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա»:

2022 թվականի մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան հայտ ներկայացրեցին ՆԱՏՕ-ին միանալու համար, սակայն այդ գործընթացը անմիջապես արգելափակվեց Թուրքիայի կողմից. Անկարան այդ երկրներից պահանջեց քրդական կազմակերպություններն ահաբեկչական ճանաչել, արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականին երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու համար մեղադրվողներին և չեղարկել Թուրքիային զենքի մատակարարման արգելքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում