ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանապետի տեղակալի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն ազատվել են զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որ նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարար. ոստիկանությունն այսուհետ կգործի ՀՀ ՆԳ նախարարության կազմում։