«Հայաստան» խմբակցությունը երեկ արտագնա նիստ է անցկացրել, որին մասնակցել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից։
Նրա խոսքով՝ քննարկման հիմնական հարցը վերաբերել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ Նաև քննարկվել են ամենատարբեր հարցեր, ամփոփվել է անցած տարվա խմբակցության գործունեությունը, ինչպես նաև քննարկվել է առաջիկա մարտավարական, ռազմավարական քայլերը։