Ռուս խաղաղապահությունը մեղավո՞ր է, թե՞ չէ․ ՀՀ-ն պատասխանատո՞ւ է Արցախի համար, թե չէ․ պետք է այս հարցերը հստակեցնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հարցադրում արեց քաղաքագետ Սարո Սարոյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պատասխանատու է Արցախի համար, պետք չէ կանգ առնել միայն ռուս խաղաղապահների վրա․ «Երբ բոլորին համարում ենք պատասխանատու, նախ պետք է այլ վարք դրսևորի Հայաստանը: Քաղաքական տգիտություն է՝ պատասխանատվությունը գցել մեկի վրա, հայտարարել ու անցնել: Միայն հայտարարել անցնելով չէ․ Հայաստանը կարող է պատժել ռուս խաղաղապահներին»: