«Իմ Իրավունքը » քաղաքացիական շարժման համահիմնադիր» Վադիմ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը Արցախում կայուն է, արցախցիները հարմարվել են․ «Տնտեսվարող սուբյեկտները անելիք ունեն, որ իրավիճակը վերահսկելի լինի: Հստակություն չկա, կտրոններով առևտուրը դեռ չի գործարկվել: Եթե ուզում ենք ճգնաժամը հաղթահարել, պետք է ճիշտ գործենք»: Գրիգորյանը կարծում է, որ Արցախի Կառավարությունը պետք է գործի դնի իր լծակները: