Tuesday, 23 04 2024
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր

Իրանի իշխանությունները քննադատել են «Charlie Hebdo» ամսագրի կողմից Ալի Խամենեիի ծաղրանկարների հրապարակումը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը՝ նշելով, որ խոսքի ազատության քարոզչության պատրվակով նրանք արդարացնում են վիրավորանքն այլ ազգերի սուրբ արժեքների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությանը:

Twitter-ի իր միկրոբլոգում կիրակի օրն արված գրառման մեջ Նասեր Քանանին Փարիզին քննադատել է ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին աջակցելու համար. ամսագիրը Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ծաղրանկարների պատրաստման մրցույթ է սկսել:

«Երկրի ներսում և արտերկրում գաղութատիրության և մարդու իրավունքների ու խոսքի ազատության ոտնահարման պատմական դառը փորձ ունեցող Ֆրանսիան իրավունք չունի արդարացնելու այլ երկրների, ազգերի ու աստվածային կրոնների հետևորդների սրբություններին ուղղված լկտի վիրավորանքը՝ խոսքի ազատության պատրվակով», – գրել է Քանանին։

Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ ֆրանսիացի պաշտոնյաները պետք է պահպանեն միջազգային հարաբերությունների ակնհայտ և հիմնական սկզբունքները՝ փոխադարձ հարգանքը, այլոց ներքին գործերին չմիջամտելը և հարգանքը մյուս ազգերի ազգային և կրոնական արժեքների ու սրբությունների նկատմամբ։

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն Ալժիրի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Charlie Hebdo ամսագրի «սրբապիղծ քայլը, որով վիրավորանք է հասցվել իսլամական արժեքներին և կրոնական իշխանությանը»: Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել արդյունավետ իրավական և միջազգային մեխանիզմ ներդնել նման վիրավորական միջադեպերը կանխելու համար: Ավելի վաղ Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ֆրանսիական ամսագրի վիրավորական քայլը վճռորոշ արձագանքի կարժանանա:

Charlie Hebdo ամսագրի կողմից վերջին ծաղրանկարների հրապարակումը քննադատելու համար մեծ թվով իրանցիներ հունվարի 8-ին բողոքի ակցիա են իրականացրել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան առջև: Ըստ իրանական IRNA գործակալության՝ ցուցարարները նաև կոչեր են հնչեցրել՝ ի աջակցություն Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում