Tuesday, 21 03 2023
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ
Մխիթարյանը՝ խնդիրների մասին․ ՀՖՖ-ն արե՞լ է ամեն ինչ
«Բեյ բեգի» վիճակ ազգային թիմում․ Ով է պաշտպանելու դարպասը Թուրքիայի դեմ խաղում
Մխիթարյանի որոշումից մեկ տարի անց․ Վերադարձը կկայանա՞
12:15
Օլիմպիական չեմպիոնները Հայաստանի հավաքականո՞ւմ․ Որոշման արժեքը

Արսեն Զախարյանին կմոռանա՞նք․ Ռուս մարզչի դիտարկումը․․․

Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինի համոզմամբ Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա հարձակվող Արսեն Զախարյանը Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու դեպքում քար կգցի իր կարիերայի վրա։ «Մոսկվայի «Դինամոյում» նա գոնե խաղում է։ «Չելսիում» նա չի ունենա այդ հնարավորությունը և կարճ ժամանակ անց բոլորս կմոռանանք Զախարյանի մասին։ Այս ֆուտբոլիստը դեռ պետք է լուրջ առաջաընթաց գրանցի Ռուսաստանում և նոր մտածի նման մակարդակի ակումբ տեղափոխվելու մասին։ Այս պահին չեմ կարող ասել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Զախարյանը կտեղափոխվի «Չելսի», թե ոչ»,- ասել է Սիլկինը։

2022 թվականի վերջին Արսեն Զախարյանը նորից խոսել էր Լոնդոնի «Չելսիի» ձախողված տրանսֆերի մասին: «Իհարկե, ամոթալի էր տրանսֆերի ձախողումը: Դա իմ երազանքն է, որը դեռևս չի կատարվել։ Բայց ժամանակի ընթացքում դադարում ես մտածել այդ մասին: Չստացվեց, բայց պետք է խաղալ, կյանքը շարունակվում է: Չեմ կարծում, որ ոչ արդյունավետ խաղալս կապված էր տրանսֆերի խափանման հետ։ Միգուցե հոգեբանորեն ծանր էր, բայց ժամանակի ընթացքում հիասթափությունն անցավ, և ես կենտրոնացա խաղի վրա, հիշեցի, որ մինչև ձմեռ դեռ շատ հանդիպումներ կան:Ես այժմ ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի», չեմ ուզում գնալ «Զենիթ»: Եթե այնուամենայնիվ տրանսֆերը «Չելսի» ձախողվի ապա պայմանագիր ունեմ ևս մեկուկես տարվա «Դինամոյի» հետ, երջանիկ եմ ակումբում։ Հիմա ես պարզապես ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի»»,- օրեր առաջ «Коммент.Шоу» հաղորդմանն ասել էր Զախարյանը: Նախորդ տարվա ամռանը հայտնի էր դարձել, որ «Չելսին» Զախարյանին առաջարկել է 7 տարվա պայմանագիր մոտ 1․5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով։ Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեեւը հաստատել էր, որ բանակցությունները գրեթե ավարտված են և մինչև օգոստոսի վերջ գործարքը կկայանա։ «Չելսին» 15 միլիոն եվրո էր առաջարկել Արսեն Զախարյանի տրանսֆերի համար։ Տրանսֆերային պատուհանը փակվեց սեպտեմբերի 1-ին իսկ հայազգի ֆուտբոլիստը ստիպված եղավ ելութները շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ռուսաստանի դեմ իրականացվող սանկցիաների հետևանքով չէր հաջողվել լուծել տրանսֆերի ֆինանսական հարցերը։ Այս պահին ևս չկան նախադրյալեր որ առաջիկա ամիսներին գործարքը կկայանա։ Հիմա արդեն հայազգի ֆուտբոլիստը անկեղծանում է, գործարքի ձախողումը որակում ամոթալի, բայց․․․։ Զախարյանի կարիերան կարող էր միանգամայն այլ ընթացք ունենալ։ Եթե ժամանակին Զախարյանը ընդուներ ՀՖՖ-ի հրավերը և ելույթ ունենար Հայաստանի ազգային թիմում, ապա այսօր առանց որևէ խոչընդոտի կտեղափոխվեր «Չելսի» կամ եվրոպական այլ հեղինակավոր ակումբ։ Հրաժարվելով կրել իր հայենիքի հավաքականի մարզաշապիկը Զախարյանն հասցրել է չորս հանդիպում անցկացնել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն Զախարյանն այլևս երբեք չի կարող խաղալ այլ երկրի ազգային թիմում։

Այո տեսականորեն նա կարող է դիմել ՖԻՖԱ-ին խնդրելով թույլ տալ ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում։ Վերջին շրջանում մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Զախարյանը մտադիր է փոխել քաղաքացիությունը։ Անդրադառնալով այս խնդրին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն ասել էր․ «Եթե հասկանայինք, որ դա հնարավոր է, և ֆուտբոլիստն ինքը որոշեր տեղափոխություն կատարել, ապա ամեն ինչ կանեինք, որ դա տեղի ունենար, առավելագույն օգնություն կցուցաբերեինք։ Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է, նա մեծ ապագա ունի։ Բայց սա այն դեպքն է, երբ սկզբում ամեն ինչ կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից»։ Ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ «Չելսին» Զախարյանին առաջարկել էր փոխել քաղաքացիությունը, ինչը հնարավորություն կտար խաղալու Անգլիայի Պրեմիեր լիգայում, բայց․․․։ Ինչպես տեղեկացնում է SILA International Lawyers միջազգային իրավաբանական կազմակերպությունը, Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշելու պահին Արսենը չի ունեցել հայկական քաղաքացիություն, ինչն ավելի է բարդացնում հնարավոր փոփոխությունը։Հաջորդ խանգարող հանգամանքը Ռուսաստանի հավաքականում անցկացրած խաղերի քանակն է։

Ֆուտբոլիստը կարող է փոխել քաղաքացիությունը, եթե այլ հավաքականում անցկացրել է առավելագույնը երեք հանդիպում՝ ընկերական խաղերը ներառյալ։ Արսենը Ռուսաստանի ընտրանու կազմում չորս հանդիպման է մասնակցել։ Երրորդ խանգարող հանգամանք այն է, որ Ռուսաստանի հավաքականում խաղալուց հետո պետք է նվազագույնը երեք տարի անցնի, որպեսզի Զախարյանը կարողանա փոխել ազգային թիմը, բայց 2021 թվականի աշնանը վերջինս հանդիպման է մասնակցել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Այո, ընտրելով Ռուսաստանը Զախարյանը ակամայից քար գցեց սեփական կարիերայի վրա։ Թե ինչ որոշում կկայացնի ֆուտբոլիստը իր ապագայի վերաբերյալ դեռևս պարզ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում