Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել Է Ֆրանսիայում լրացուցիչ 8 նոր ատոմային ռեակտորների կառուցման հնարավորության մասին։
«Ֆրանսիան պետք է ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրի,- ասել է Լե Մերը,- մենք արդեն ծրագրել ենք վեց նոր ատոմային ռեակտորների կառուցում և դիտարկում ենք ևս ութ ռեակտորների ստեղծման հնարավորությունը»։