Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին Ֆրանսիայի ԱԺ նախագահը գրել է Twitter-ի իր օգտահաշվում։
«Սուրբ ծննդյան տոների ժամանակ ես անդադար մտածում եմ հայերի մասին, որոնց ուղարկում եմ իմ հույսերն ու խաղաղության մաղթանքները»,- գրել է Յաել Բրաուն-Պիվենը։
Նա Հայաստան կժամանի մի խումբ պատգամավորների հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը։