Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բարդ ընտրություն ԱՄՆ Կոնգրեսում. Մարտահրավեր և կարևոր խնդիր Հայաստանի համար

Հայաստանի ԱԺ նախագահը շնորհավորել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Քևին Մըքքարթիին, որը իր պաշտոնում կարողացավ ընտրվել միայն 15 քվեարկությունից հետո, իր դեմոկրատ մրցակցից ընդամենը 4 ձայն առավելությամբ՝ 216 ձայնով: Եվ դա այն դեպքում, որ նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունից հետո Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը վերցրած հանրապետականներն ունեն 222, իսկ մեծամասնությունը կորցրած դեմոկրատները՝ 212 ձայն: Մըքքարթնին Ներկայացուցիչների պալատի խոսնակ կարողացավ ընտրվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև քառօրյա քննարկումներից և համաձայնություններից հետո միայն: Այդ հանգամանքը հերթական անգամ վկայում է, թե ինչպիսի բարդ հարաբերություններ են ԱՄՆ ներքաղաքական դաշտում, այդ թվում ներկուսակցական տիրույթներում:

Այդ հանգամանքը իհարկե իր ազդեցությունն է թողնում նաև ԱՄՆ արտաքին հարաբերության վրա, նաև ԱՄՆ հետ որևէ սուբյեկտի հարաբերության վրա: Որքան էլ ամերիկյան քաղաքականությունը գործադիր իշխանության՝ Սպիտակ տան վարչակազմի ձեռքին է, այդուհանդերձ ամերիկյան քաղաքականության արեալում Կոնգրեսն ունի իր առանցքային դերակատարումը, ըստ այդմ ԱՄՆ հետ որևէ միջպետական հարաբերության կառուցվածքում այն առանցքային բաղադրիչներից է:

Այդ իմաստով, նախորդ տարեվերջին, ի դեպ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցավ հայ-ամերիկյան հարաբերության խորհրդարանական տիրույթի գործակցության աննախադեպ դրվագ, որը ընդհանրապես նշանակալի է երկկողմ հարաբերության համատեքստում: ԱՄՆ իշխանական հիերարխիայի երրորդ պաշտոնյան՝ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակ խոսնակ Նենսի Փելոսին այցելեց Հայաստան: Դա իհարկե հեռացող խոսնակի այցն էր, այդուհանդերձ նշանակալի իրողություն երկկողմ հարաբերության համատեքստում: Իհարկե այդ այցի քաղաքական համատեքստն ու մոտիվները առանձին քննարկման առարկա են, սակայն այցի հանգամանքն ինքնին հայ-ամերիկյան հարաբերության խորհրդարանական բաղադրիչը բարձրացրել է մի նոր մակարդակի, որը պահպանելը Հայաստանի խորհրդարանի համար պետք է լինի կարևոր խնդիր:

Այն, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը անցել է Հանրապետական կուսակցության տնօրինմանը, անշուշտ որոշակի մարահրավեր է այդ խնդրի հարցում, քանի որ Հայաստանի համար ընդհանրապես ավելի դյուրին է եղել գործակցությունը դեմոկրատական թևի հետ, քան հանրապետականների: Դա ունի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, սակայն ներկայումս մի ժամանակաշրջան է միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար, որ պահանջում է առավել մեծ արդյունավետություն, ըստ այդմ՝ արդյունավետ աշխատանք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր մեծամասնության հետ: Այդ իմաստով իհարկե ահռելի անելիքը հայկական կողմում է, քանի որ հազիվ թե Ներկայացուցիչների պալատի նոր մեծամասնությունը շատ մեծ մղումներ ունենա Հայաստանի հետ հարաբերության ուղղությամբ: Մինչդեռ, նշաձողը պահելը, ինչպես նաև ԱՄՆ քաղաքական համակարգի երկու թևերի հետ հարաբերության բալանսավորված՝ արդյունավետ բալանսի վրա կառուցված հարաբերությունը Հայաստանի համար չափազանց կարևոր են թե ներամերիկյան քաղաքական իրողությունների աննախադեպ բարդության, թե միջազգային հարաբերությունների աննախադեպ բարդության պայմաններում, որոնցում ԱՄՆ դերակատարման, այդ թվում նաև ԱՄՆ ներքին իրողությունների ազդեցության գերբարձր աստիճանի մասին խոսելը թերևս ավելորդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում