Anonymous հաքերների խումբը հայտարարել է, որ կոտրել է Symantec, Apple, Facebook, Microsoft և մի շարք այլ ընկերությունների DNS սերվերները: Հաքերական խմբի հայտարարությունը հայտնվել է Շրի Լանկայում. հաղորդում է CNews.ru-ն:
Anonymous Sri Lanka խումբը հայտնել է, որ հաջող հարձակումներ է գործել երկրի պառլամենտի, զինված ուժերի և հեռախոսակապի տեղական խոշորագույն ընկերություններից մեկի IT ռեսուրսների վրա:
Խոսելով հարձակումների դրդապատճառների մասին` Anonymous հաքերական խումբը նշել է, որ օրինակ` Facebook-ը տնօրինել է հաքերների խմբի անդամների բլոգները և սպառնացել նրանց, իսկ Skype-ը ցանկացել է վերահսկել հաքերների խոսակցությունները:
Հաշվի առնելով Apple, Facebook, Microsoft և այլ հայտնի ընկերությունների սերվերների մասշտաբները` հաքերական հարձակումները կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ: