Tuesday, 21 03 2023
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին
20:00
Պենտագոնը ծրագրում է աշնանը սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուշագրավ հեռախոսազրույց. ինչով կօգնի Սամանթա Փաուերը Արցախի ապաշրջափակման գործին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է տեղեկություն, ըստ որի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի հետ: «Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն: Ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները` ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը»:

Հայաստանի արտգործնախարարի եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի հեռախոսազրույցը արժանի է ուշադրության ոչ միայն պարզապես Արցախի ապաշրջափակման ուղղությամբ դիվանագիտական ջանքի առումով: Նախ, ուշադրության է արժանի փաստը, որ խոսքը մի կառույցի ղեկավարի հետ Հայաստանի արտգործնախարարի զրույցի մասին է, որը կարծես թե որեւէ առումով ներգրավված չէ արցախյան խնդրին առնչվող գործընթացներում: Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ այստեղ առանցքայինը հենց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի գործոնն է, եւ ոչ այնքան նրա ղեկավարած կառույցի, թեեւ հասկանալի է, որ ԱՄՆ ՄԶԳ ամերիկյան արտաքին քաղաքականության գործիքակազմի կարեւոր մեխանիզմներից է: Այդուհանդերձ, ի՞նչ դեր կարող է ունենալ այդ մեխանիզմը ստեղծված  իրավիճակում, երբ դրա համար կան թե ամերիկյան, թե միջազգային այլ կառուցակարգեր, քան ՄԶԳ-ն:

Հայաստանն իհարկե փորձում է թերեւ օգտագործել բոլոր հնարավորությունները, ու թերեւս այդ համատեքստում արժե դիտարկել նաեւ արտգործնախարարի զրույցը Սամանթա Փաուերի հետ, որն ամերիկյան գործադիր իշխանության համակարգում թերեւս կարող է համարվել Հայաստանի նկատմամբ իրապես բարեկամական տրամադրվածությամբ եւ վերաբերմունքով գործիչներից մեկը, ինչն իհարկե իր հերթին ունի բավականին խորքային պատճառներ: Ինչպես առիթ եմ ունեցել հիշատակելու, երբ Սամանթա Փաուերը նշանակվում էր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար, որ իռլանդուհի Փաուերը Թրամփի վարչակազմի պաշտոնամուտից հետո թողնելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, կարճ ժամանակ անց ներգրավվեց Ավրորա Միջազգային մրցանակաբաշխության հանձնախմբի կազմ: Ի դեպ, Ավրորա մրցանակաբաշխությունը ինչպես հայտնի է հիմնել են Արցախի ներկայիս պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ամերիկահայ գործարար  Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը:

Հատկանշական է նաեւ, որ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Փաուերը 2015 թվականին ԱՄՆ այն ժամանակ փոխնախագահ Ջո Բայդենի հետ մասնակցում էր Վաշինգտոնի գլխավոր տաճարում՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը, որին ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ ամենն իհարկե չպետք է դառնա հիմք մտածելու, թե Փաուերի անձնական դիրքորոշումը կամ վերաբերմունքը վճռորոշ ազդեցություն ունի ամերիկյան քաղաքականության վրա, որը վարում են Սպիտակ տունն ու պետքարտուղարությունը: Այդուհանդերձ, Փաուերը անշուշտ կարող է առնվազն խորհրդատվական օգտակարություն ունենալ ստեղծված բարդ իրավիճակում արդյունավետ աշխատանքի համար, որ շատ կարեւոր է Հայաստանին: Առավել եւս, որ մինչ դիվանագիտական կարիերան, 1979 թվականին իննամյա տարիքում Իռլանդիայից ծնողնների հետ ԱՄՆ մշտական բնակության տեղափոխված Փաուերը 1993-96 թվականներին որպես լրագրող լուսաբանել է Բալկանյան կոնֆլիկտները, պատերազմ՝ ամերիկյան մի շարք հեղինակավոր պարբերականների համար:

Այսինքն, Փաուերը գործիչ է, որը ունի կոնֆլիկտների լուսաբանման, հետեւաբար կոնֆլիկտային իրողություններին եւ դրանց քաղաքական ընկալումներին առնչվող շոշափելի փորձ: Առավել եւս, որ Փաուերը իրավունք է ուսումնասիրել Հարվարդի համալսարանում եւ ունի իրավունքի դոկտորի կոչում: Նա հեղինակ է նաեւ մարդու իրավունքի վերաբերյալ մի շարք գրքերի, որտեղ այդ հարցերը քննարկվում են նաեւ միջազգային կոնֆլիկտների համատեքստում: 2004 թվականին Թայմ ամսագիրը Փաուերին դասել էր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շարքը: Անկասկած է, որ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը Հայաստանի համար բավականին արժեքավոր գործընկեր է, ինչը հանգամանք է, որն անշուշտ բոլորովին պետք չէ գերագնահատել՝ ի վերջո նա չէ, որ որոշում է ԱՄՆ շահերն ու քաղաքականությունը, բայց գործոն, որն առկա բարդ իրողություններում անկասկած կարող է լինել օգտակար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում