ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին ընտրվել է Կոնգրեսի խոսնակ ՝ քվեարկության 15-րդ փուլի արդյունքներով: Ինչպես տեղեկացնում է BBC-ին, նա ստացել է 216 ձայն, իսկ նրա հիմնական մրցակիցը ՝ դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսը, ստացել է 212 ձայն։
Քվեարկության նախորդ փուլում Մաքքարթին հավաքել էր նույնքան ձայն, սակայն դա բավարար չէր հաղթանակի համար։ Իսկ վերջին փուլում վեց կոնգրեսականներ չեն քվեարկել թեկնածուներից ոչ մեկի օգտին, և դա ապահովել է Մաքքարթիի հաղթանակը։
«Կալիֆորնիա նահանգից Քևին Մաքքարթին ստացել է ձայների մեծամասնությունը և պատշաճ կերպով ընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ», – հայտարարել է նիստի վարող Շերիլ Ջոնսոնը: