Կոլումբիայի ռազմաօդային ուժերը, երկրի ազգային պաշտպանության նախարարության հետ համատեղ, հայտարարում են Dassault Rafale կործանիչների գնման պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մասին:
Բանակցությունները եզրափակիչ փուլում են։ Կոլումբիան մտադիր է ձեռք բերել 16 Rafale կործանիչներ՝ հնացած IAI Kfir կործանիչներին փոխարինելու համար։ Գործարքը գնահատվում է 3,15 միլիարդ դոլար։