Մոսկվայի մետրոյի մեծ օղակաձև գծի 9 կայարան և այլ ճյուղերի ևս 5 կայարան է նախատեսվում բացել 2023 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիքսուտովը։
Կբացվի նաև Լյուբլինո-Դմիտրովսկայա գծի երեք կայարան, այն կերկարացվի մինչև Հյուսիսային շրջան, Իսկ Սոլնցևսկայա գծի հարավում գտնվող երկու կայարան կհասնի Վնուկովո օդանավակայան։