ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Թվիթերի իր էջում գրել է․
«ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել Լաչինի միջանցքի` ավելի քան 3 շաբաթ տևող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար իրադրություն է ստեղծում։
Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին այդ ընթացքում կրիտիկական աջակցության համար, սակայն հորդորում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին անմիջապես վերականգնել [միջանցքի] հասանելիությունը։