ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հեռանկարներ չի տեսնում և, հետևաբար, կարևոր է համարում Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու շարունակությունը, հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։
«Մենք վստահաբար կարող ենք ասել՝ չենք ակնկալում, որ ռուսական կողմը մոտակա մի քանի ամսվա ընթացքում կդադարեցնի գործողությունններն Ուկրաինայում։ Ես չեմ խոսի նրանց մարտավարական ծրագրերի մասին, բայց կարող եմ ասել, որ այսօրվա օգնության փաթեթը շատ կարևոր է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կիրբին։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Կիևին ռեկորդային՝ 3 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական օգնության փաթեթ տրամադրելու մասին: