Sunday, 15 09 2024
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ
Երևանի գլխավոր հատակագիծը լուրջ խնդիրներ ունի. այնտեղ որոշ հուշարձաններ ընդգրկված չեն
13:30
Մի քանի ամիս դաշտ դուրս չգալուց հետո՝ Մեսսին 2 գնդակի հեղինակ դարձավ
Կտրուկ ձևով պետք է շտկենք իրավիճակը. ընկերություններ ենք կորցնում
Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում․ նախարարի գրառումը
Վլադիմիր Պուտինի թուրքական ընտրությունը ռազմա-քաղաքական գործիքակազմից վերածվում է հավելյալ խնդրի՞
Աշնակում էլեկտրական շչակ կգործարկվի
Անցկացվել են կրթամշակութային էքսպոներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչների արդիականացման համար
Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Լարսը բաց է
Հրվ.Կորեան արտադրում է առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր. Հայաստանը դրա կարիքը շատ ունի
Ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը փորձում է միջանցքի հարցում փափուկ բարձ դնել Իրանի գլխի տակ, սակայն Թեհրանն անդրդվելի է
10:09
Avio-ն հայտարարել է նոր Vega Next հրթիռի արձակման ծրագրերի մասին
Սարոյանը շատ ուրախ կլիներ տեսնել, թե ինչպես է Հայաստանը պետականություն ստեղծել և պահպանել
09:45
Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը
Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել բաց տիեզերք
09:15
2024-ը՝ մարդկության պատմության ամենատաք ամառը՞․ գլոբալ տաքացումներն անհանգստացնող են
Ի՞նչ է շրջանառվում ու հասունանում ռեգիոնում
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը
23:00
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Ադրբեջանցի զինծառայող է մահացել

Փաշինյանի շնորհավորանքը Նեթանյահուին դրական ժեստ է, իսկ Կնեսետի պատգամավորների դիմումը Բաքվին՝ ընդդեմ Հայաստանի չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

-Պարոն Չերնամորյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը,  կարո՞ղ է սա նոր սկիզբ դառնալ հայ-իսրայելական հարաբերություններում։

-Հայաստանը պետք է իր հարաբերությունները կառուցի ժողովրդավարական երկրների հետ։ Այս իմաստով, ասելով ԱՄՆ, հասկանում ենք Իսրայել, ասելով՝ Իսրայել, հասկանում ենք ԱՄՆ, դրա համար շատ ողջունելի է վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Նեթանյահուին։ Եվ սա չնայած այն հանգամանքի, որ հենց Նեթանյահուի կառավարության օրոք էր տեղի ունեցել զենքի մեծածավալ վաճառքն  Ադրբեջանին։ Վարչապետի շնորհավորանքը գնահատում եմ դրական ժեստ, շատ գնահատելի է նաև վարչապետի շնորհավորական ուղերձը Ուկրաինայի նախագահին։ Համարում եմ, որ դեռ շատ վաղուց պետք է մեր համերաշխությունը հայտնեինք Ուկրաինայի ժողովրդին։ Տեսեք՝ Ադրբեջանը մի քանի գեներատոր ուղարկելով Ուկրաինա ինչպիսի իմիջ է ստեղծել իր համար։ Չեմ կարծում, թե Հայաստանի համար դժվար կլիներ, որ մի քանի գեներատոր էլ մենք ուղարկեինք, որ մեր աջակցությունը հայտնեինք Ուկրաինայի ժողովրդին։

-Իսրայելի Կնեսետի 30 պատգամավորներ ու նախարարներ Ադրբեջանի Միլլի Մեջլիսին ուղղված դիմումի մեջ իրենց համերաշխությունն են հայտնում Բաքվին, նաև նշում են, որ իրենք այսօր Ադրբեջանի հետ ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ Իրանը։ Այս դիմումն ինչպե՞ս եք գնահատում։

-Կնեսետի ընտրություններից հետո հրեա պատգամավորները ժամանակ չկորցրեցին ու այսպիսի խրախուսական նամակ ուղարկեցին Ադրբեջանի Միլի Մեջլիսի իրենց գործընկերներին։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ այդ 30 անձանց մոտավորապես 80 տոկոսը կրոնավորներ են, այսինքն՝ օրթոդոքս համայնքի ներկայացուցիչներ են։ Սրանց մեջ է «Շաս» օրթոդոքս ծայրահեղական կուսացկությունը, «Օցմա Հայեհուդիտ» կուսակցությունը Բենի Գանցի՝«Համախանե համամլախտի» կուսակցությունը, «Յեշ ատիդը»  և այլն։ Երբ ընդհանուր պատկերը նայում ես՝ հիմանկանում կրոնական օրթոդոքս  կուսակցությունների ներկայացուցիչներ են։  Այսինքն՝ մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության, միջազգային հարաբերությունների հետ։ Ես կասկածում եմ, որ նրանցից շատերը գիտեն անգամ Ադրբեջանի տեղը քարտեզի վրա։ Շատ կասկածելի է նրանց գիտելիքներն աշխարհագրության, աշխարհաքաղաքականության հետ կապված։

-Այդ դեպքում ի՞նչ մոտիվներ ունեին նրանք։

-Մոտիվները շատ հասարակ էին։ Ադրբեջանը որոշել է և Իլհամ Ալիևը ստորագրել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը։ Այն ժամանակ դեռ Բենի Գանցն ու նախկին կառավարութունը այս հանգամանքը ողջունեցին ու պատմական համարեցին։ Սա փաստորեն պատասխանն է։ Նոր կառավարություն ձևավորումից հետո պատգամավորները որոշեցին իրենց շնորհակալությունը հայտնել։

Նամակի առաջին մասում նրանք ողջունում  են դեսպանատուն բացելու հանգամանքը, նաև խոսում են երկու ազգերի հարյուրավոր տարիների բարեկամության մասին։ Սա իսկապես ծիծաղելի է։ Ադրբեջանը որպես պետություն ստեղծվել է 1918 թվականին, իսկ ադրբեջանցի ազգի մասին ժամերով  կարելի է քննարկել, թե այդ ինչ ազգ է, որի հետ հրեաները հարյուրավոր տարիների բարեկամություն են ունեցել։ Այսինքն՝ սա նամակ է, որ իրենից շատ լուրջ բան չի ներկայացնում։

-Այսինքն՝ սա Հայաստանի դեմ չէ՞։

Ո՛չ, Հայաստանի դեմ չէ։ Պարզապես իրենք որոշել են Ադրբեջանի կառավարությանը  շնորհակալություն հայտնել Իսրայելում դեսպանատուն բացելու հետ կապված։ Հիմնական վտանգն իրենք Իրանից են տեսնում։ Խնդիրն այն է, որ Նեթանյահուի կառավարությունը մշտապես պատերազմների մեջ է  ներքաշվում։ Հիմա էլ  իր կառավարության անդամներն էլ ավելի ծայրահեղական են։ Ներքին անվտանգության նախարար  Իտամառ Բեն-Գվիռը մի քանի քրեական, ազգային խտրականության հոդվածներով դատարան է կանչվել։ Ճիշտ է՝ չի ձերբակալվել, բայց իր վրա բազմաթիվ քրեական  գործեր կան բացված։ Կան տեսահոլովակներ, թե նա ինչպես է իր համախոհների հետ միասին հարձակվում արաբների վրա։ Երկու օր առաջ էլ բարձրացել էր «Տաճարի լեռ», ինչն  ամբողջ արաբական աշխարհը դիտարկեց որպես ստատուս-քվոյի  խիստ խախտում։ Իսրայելին բողոքի նոտաներ հղեցին և՛ Հորդանանը և՛ Եգիպտոսը և այլ արաբական պետություններ։ Իսկ ԱՄԷ ՝ Նեթանյահուի այցը չեղարկվեց հենց այս պատճառով։ Այդ նույն  Բեն-Գվիռը իր ստորագրությունն է դրել վերոհիշյալ  նամակի տակ։ Ստորագրողները մեծամասամբ հենց այսպիսի ծայահեղականներ են, որոնց գուցե հրահանգել են վերևից՝ հավաքվե՛ք մի նամակ գրեք։ Շատ  ցավալի է, որ սրանց մեջ կա նաև ընդդիմադիր  «Յեշ ատիդ» կուսակցության երկու պատգամավորներ, որոնց այս ընտրությունների ժամանակ ձայն են տվել նաև հայերը, որովհետև նրանք կենտրոնամետ ուժեր են,  ներկայացնում են Իսրայելի դեմոկրատական ուժերը։ Ընդդիմադիր Բենի Գանցի կուսակցությունը նույնպես կենտրոնամետ է, նախկինում կառավարության կազմում էր ընդգրկված։ Հետաքրքիր է, որ կառավարող «Լիկուդ»-ից ընդամենը երկու պատգամավոր է  ստորագրել այս թղթի տակ։

-Սա պետական դիրքորոշում կարո՞ղ ենք համարել։

-Եթե Կնեսետն ուղարկել է այս նամակը, ապա մասամբ պետական է։ Ընդ որում՝ ոչ միայն իշխանական, այլ նաև ընդդիմադիրները։ Առանց Ավիգդոր Լիբերմանի նման նամակը պատկերացնել անհնար կլիներ։Ընդհանուր՝ վեց ընդդիմադիր պատգամավոր, մնացած 24-ը կառավարության անդամներ՝ նախարարներ, նաև իշխող ուժի անդամներ, թեպետ կրկնեմ, «Լիկուդից» ընդամենը երկու հոգի է  ստորագրել։

-Համենայնդեպս չենք կարող հերքել, որ Հայաստան-Իսրայել հարաբերություններում կան լուրջ խնդիրներ։

-Այո՛, կան լուրջ խնդիրներ Իսրայելի խորհրդարանի հետ կապված։ Իսրայել-Հայաստան բարեկամական խումբ այդպես էլ չձևավորվեց։ Նոր խորհրդարանում, երբ ընդդիմությունը փոքրամասնություն է կազմում, շատ կասկածելի է, որ նման խումբ կձևավորվի։ Ես Յաիր Լապիդին ուղղված իմ նամակում խիստ ափսոսանք եմ հայտնել այս կապակցությամբ։Նա, մի կողմից, հանդես էր գալիս Հայոց  ցեղասպանությունը ճանաչելու օգտին, բայց ստացվում է, որ տարբեր ուըժեր այդ հարցը քաղաքական խաղերի համար էին օգտագործում։ Արդեն շատ երկար ժամանակ՝  3 տարուց ավել, դադարել ենք Կնեսետ գնալ ու հանդիպումներ ունենալ Կնեսետի պատգամավորների հետ։ Հայ դատի հանձնախումն այստեղ չի գործում։ Երուսաղեմում կային խոսակցություններ, որ Ժորժետ Ավագյանից հետո այն վերստեղծվելու է, երիտասարդներ են ընդգրկվելու, նոր ձևով աշխատելու է, բայց փաստացի ոչինչ էլ տեղի չունեցավ։ Մեր նման մեկ-երկու ակտիվ աշխատողներով էլ հնարավոր չէ ամբողջ աշխատանքը կազմակերպել։ Այստեղ շատ մեծ բաց կա խորհրդարանականների հետ առանձին- առանձին աշխատելու հետ կապված։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում