«Հայոց թագուհիներ. Նվիրյալները» գիտահանրամատչելի ֆիլմի հերոսուհիների կերպարներում ամփոփված է հայ կնոջ բոլոր առաքինությունները, նաեւ անկոտրում հոգին: Ֆիլմը նկարահանվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիները» գրքի հիման վրա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է կինոռեժիսոր, «Հայոց թագուհիներ. նվիրյալները» ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Արտակ Ավդալյանի հետ:
Ավդալյանը զրույցի ընթացքում նշեց, որ պատերազմում 18-20 տարեկան տղաները հաղթել են, մենք ենք պարտվել. «Սխալ կարծիք կա, թե մենք 600-700 տարի պետականություն չենք ունեցել: Այսօր Հայաստանը պետականության նշույլ ունեցող կազմավորում է»: