Զանգեզուրի միջանցքը վտանգ է Հայաստանի և Իրանի անվտանգության համար և լուրջ բարդություններ է առաջացրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Ըստ Բեգլարյանի` Սյունիքը ավելի կարևոր է Իրանի համար, քան այլ հարցեր. Թեհրանը պատրաստ է դեմ հանդիման կանգնել թուրանական պատնեշի առաջ:
Բեգլարյանը կարծում է, որ Արևմուտքը Ադրբեջանի և Իսրայելի միջոցով փորձում է Իրանի գոտին սեղմել. «Փորձում են աշխարհին ցույց տալ, որ Իրանը միջազգային անվտանգության ու խաղաղության համար սպառնալիք է»: