Հայաստանը պետք է կենտրոնանա իր ռազմավարության վրա, ոչ թե ով կփոխարինի Ռիքերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը:
Խարազյանի դիտարկմամբ` Հայաստանը պետք է կարողանա իր առջև դնել սեփական կարողությունների վերամոբիլիզացման և ամրապնդման խնդիր. «Հայաստանը պետք է կարողանա իր էներգետիկ անկախությունը գործարկել»:
Խարազյանը կարծում է, որ Հայաստանը որոշ հարցերում պետք է ագրեսիվ դիրքորոշում որդեգրի և տեր կանգնի իր շահերին. «Ճիշտ դիվանագիտական, հետախուզական և հասարակական հարաբերությունների ռազմավարությունների համադրությունով Հայաստանը կարող է փոխել իրավիճակը: Հայաստանի կողմից չեմ տեսնում պրակտիկ ելք այս իրավիճակից: Հայաստանը շատ ավելի մեծ ակցենտ պետք է դնի ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի վրա, ՄԱԿ ԱԽ-ում չի կարող գտնել երկարաժամկետ լուծումներ: Ոչինչ չի խանգարում Հայաստանի կառավարությանը հրավիրել և Սյունիքում տեղակայել միջազգային մամուլ»: