Saturday, 05 10 2024
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը
Թմրանյութերի շրջանառություն Գյումրիում․ Վանաձորից բերված «Մարիխուանան» և «Հաշիշը» առգրավվել է
Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է
Արևմուտքը շատ հանդուրժեց Ալիևին. մինչ այժմ չկան լուրջ պատժամիջոցներ
Դավթաշենում բարդիներն ապօրինի հատելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Տարածաշրջանային զարգացումները կարող են մի ակնթարթում ջնջել Խաղաղության պայմանագրի ստորագրությունը
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին

Քննությունը, որ հանձնում են Հայաստանն ու Արցախը

Արցախի ապագան այսօր դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, Սուրբ Ծննդյան առիթով իր խոսքում ասում է Արցախի թեմի առաջնորդը: Իհարկե դիպուկ է հնչում, թեև ընդհանուր առմամբ, ազգերն ու ժողովուրդները, հասարակություններն ու պետությունները արժանապատվության քննություն տալիս են միշտ՝ իրենց կենսագործունեությամբ: Այդ քննության արդյունքն էլ արտահայտվում է կյանքի տարբեր ոլորտներում և չափվում շատ կոնկրետ չափորոշիչներով ու չափանիշներով՝ համեմատվելով թե ներքին, թե շրջապատող միջավայրի իրողությունների հետ և գնահատվելով ըստ դրանց համարժեքության: Այդ իմաստով, իրավիճակը թերևս ունի շատ ավելի ռացիոնալ և պրագմատիկ դիտարկման անհրաժեշտություն և այսօր Արցախում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե հայ ժողովրդի արժանապատվության, այլ հայ ժողովրդի մտածողության, քաղաքական, տնտեսական, կազմակերպական մտքի, աշխատանքային կամքի և հմտության քննությունն է, հայկական էլիտայի մարդկային որակների և մտահայեցողական համարժեքության քննությունը: Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը խոշոր հաշվով հետևանք է աշխարհաքաղաքական բարդ իրադրության, նաև ռեգիոնալ բարդ իրողությունների հետ այդ լայն իրականության ծանր փոխազդեցության: Դա պահանջում է ոչ թե զգացական ձևակերպումների վրա հիմնված դիմակայունություն, այլ մտավոր, ուղեղային աշխատանքի վրա հենված գործողություններ՝ ներքին կառավարում և արտաքին աշխատանք, միտված իրավիճակի շահառու ամենատարբեր կողմերի հետ քննարկումների միջոցով ընդհանուր եզրեր ձևավորելուն և խնդիրներ լուծելուն:

Ի վերջո, նաև թերևս հարկ է վերանայել զգայական կատեգորիաների մեր չափումները, ըստ այդմ թերևս բարձրանալ մի հարթություն վեր և արժանապատվություն դիտարկել աշխատանքային էֆեկտիվությունն ու արդյունավետությունը, որովհետև դրա արդյունք կամ հետևանք է այն իրավիճակը, որում հայտնվում են հասարակությունները, ժողովուրդները, պետությունները՝ անկախ, թե ֆեդերատիվ կարգավիճակով, ճանաչված, թե միջազգայնորեն չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող և աշխարհին ներկայացող: Արցախը, ու ընդհանրապես հայկական հանրությունն ու հայ ժողովուրդը, և առաջին հերթին արցախյան կառավարող վերնախավը, Հայաստանի կառավարող վերնախավն ու հասարակական-քաղաքական ընտրախավի հավակնորդները այսօր հանձնում են այդ՝ աշխատանքային որակների քննությունը: Ի վերջո, Հայաստանի ու Արցախի ներկայիս իրավիճակը հետևանք է նրա, որ ավելի քան քառորդ դար ամբողջապես տապալվել է հենց այդ քննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում