Աշխարհի կողմից ահավոր անտարբերություն է, որը թույլ է տալիս մեր թշնամուն ուզածն անել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բժիշկ Վահե Տեր-Մինասյանը:
Ըստ բժշկի`մեր կողմից ևս անտարբերություն է, ոչ ոք չի դիմում Սփյուռքին. «Այս իրավիճակը կարող էր շատ լավ համախմբման առիթ լիներ` համախմբում Արցախի փրկության շուրջ: Հույս ունեմ` այս իրավիճակը կարող է նոր հասարակության ու նոր արժեհամակարգի ձևավորման առիթ դառնալ: Լաչինը փակել-բացելով ազգային խնդիր չես լուծում, լուծում ես մարդկանց հումանիտար խնդիրը»: