
Հնդկաստանի և Ճապոնիայի ռազմաօդային ուժերի առաջին համատեղ զորավարժությունները, որոնք կոչվում են Veer Guardian, տեղի կունենան հունվարի 16-26-ը: Դրանց անցկացման վայր կդառնան Ճապոնիայի Հյակուրի և Իրումա ավիաբազաները։ Այդ մասին հայտնել է The Times of India թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի ՊՆ աղբյուրները:
Հնդկաստանը զորավարժություններին կուղարկի չորս Սու-30 կործանիչ, երկու Globemaster III տրանսպորտային ինքնաթիռ, Իլ-78 օդային լիցքավորիչ և 150 զինծառայող: Ճապոնիան դրանցում կգործարկի F-2 եւ F-15 կործանիչներ։