Ըստ թուրքական Haberturk հեռուստաալիքի՝ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների խոչընդոտները։
Haberturk-ը, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, հայտնում է. «Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև կայացած պայմանավորվածության համաձայն` 2023թ. հունվարի 1-ից վերացվել են երկու երկրների միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների հարցում խոչընդոտները»։
Թուրքիայի առևտրի նախարարությունը այդ որոշման մասին տեղեկացրել է թուրքական տնտեսվարողներին: